This is default featured post 1 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured post 2 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured post 3 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured post 4 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured post 5 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

вторник, 23 апреля 2013 г.

Նյու Յորքում հարյուրավոր մեքենաներ են վաճառքի հանվել, որոնք փոթորկից հետո անտեր էին մնացել

Նյու Յորքում հարյուրավոր մեքենաներ են վաճառքի հանվել, որոնք փոթորկից հետո անտեր էին մնացել
Նյու Յորքի աճուրդում վաճառքի է հանվել ավելի քան 500 մեքենա, «BMW», «Cadillac», «Toyota» մակնիշների, որոնց սեփականատերերը այդպես էլ ավերիչ «Սենդի» փոթորկից հետո չեն հայտնվել, հաղորդում է «New York Post»-ը:
Փոթորկից հետո ավելի քան 3,3 հազ. մեքենա է տարհանվել: Դրանք խանգարում էին փոթորկի հետեւանքների վերցման աշխատանքներին եւ հնարվոր է, որ տարվել են սեփականատերերի համար անհայտ ուղղությամբ: Ամերիկյան օրենսդրության համաձայն` դրանք կարող են վաճառվել պաշտոնական ծանուցումից հետո 10 օրվա ընթացքում: Առնվազն 535 ավտոմեքենայի սեփականատերեր այդպես էլ չեն հայտնվել:

Honda-ն ԱՄՆ-ում հետ է կանչում ավելի քան 200 հազար մեքենա

Honda-ն ԱՄՆ-ում հետ է կանչում ավելի քան 200 հազար մեքենա
Ճապոնական Honda ավտոկոնցեռնը որոշում է կայացրել ԱՄՆ-ում հետ կանչել ավելի քան 200 հազար մեքենա: Հետկանչի ենթակա են CRV եւ Acura ամենագնացները, նաեւ Honda Odyssey մինիվենները, որոնք արտադրվել են 2012-ից 2013-ի սկիզբն ընկած ժամանակահատվածում:
Որոշման պատճառ է դարձել ավտոմատ փոխանցումատուփի անսարքությունը: Ցածր ջերմաստիճանի պայմաններում հայտնաբերված թերությունը կարող է հանգեցնել փոխանցման փոփոխության առանց արգելայի նախնական սեղմման, հայտնում է «Վեստի.ru»-ն:

пятница, 19 апреля 2013 г.

«Volkswagen Golf»-ն անվանգության համար առավելագույն գնահատականի է արժանացել

«Volkswagen Golf»-ն անվանգության համար առավելագույն գնահատականի է արժանացել
«Australian NCAP» կազմակերպության մասնագետներն ստուգել են  յոթերորդ սերնդի «Volkswagen Golf»-ի անվտանգությունը: Դրա արդյունքում ANCAP-ի հանձնաժողովը հնարավոր առավելագույնը`  հինգ աստղ է շնորհել  մոդելին:
«Մենք վերջին սերնդի բոլոր Golf-երի թեսթ ենք անցկացրել: Նորույթը անվտանգության ոլորում սյզբունքորեն տարբերվում է նախորդներից` անվտանգության ժամանակակից համակարգերի առկայության շնորհիվ»,-ասել է  ANCAP-ի ներկայացուցիչը, հաղորդում է  «Autonews.ru»-ն:
Նշենք, որ մարտին Նյու Յորքում կայացած «World Car of the Year или WCotY» ամենամյա մրցույթի կազմակերպիչների կողմից հաղթող էր ճանաչվել հենց յոթերորդ սերնդի «Volkswagen Golf»-ը:

Առաջին լիաշարժիչ «Rolls-Royce»-ը կարող է ի հայտ գալ երեք տարի հետո

Առաջին լիաշարժիչ «Rolls-Royce»-ը կարող է ի հայտ գալ երեք տարի հետո
«Rolls-Royce»-ի առաջին լիաշարժիչ  մոդելը կարող է ի հայտ գալ 2016 թ-ին: Ակնկալվում է, որ այն լինելու է լյուքս դասի ամենագնաց, հաղորդում է  «Autobild»-ը:
Ըստ որոշ տվյալների` նորույթը կարող է ստեղծվել կամ  նոր սերնդի «BMW X5»-ի կամ «7-Series» սեդանի հիման վրա: Երկու տարբերակներն էլ ներկայումս քննարկվում են: Լիաշարժիչ «Rolls-Royce» մոդելի սեղծման նպատակը  Ռուսաստանի եւ Չինաստանի շուկաներում ընկերության դիրքերն ամրապնդելն է:
Բրիտանական ավտոարտադրողի վերջին նորույթը եղել էր «Wraith»-ը, որը ներկայացվել էր մարտին Ժնեւի ավտոսրահում: Ավելի վաղ հաղորդվել էր   V16 շարժիչով ռոդստեր թողարկելու ընկերության մտադրության մաիսն: Այն կարող է արտադրվել նոր մոդելի հետ միաժամանակ:

Ford-ը «փչովի» ավտոմեքենա կստեղծի

Ford-ը «փչովի» ավտոմեքենա կստեղծի
Ford ընկերությունը դիմել է Ամերիկյան պատենտային գրասենյակ՝ գրանցելու համար «Inflatable Light Urban Vehicle» (iLuv) ապրանքանիշը, որը թարգամանաբար նշանակում է «փչովի թեթեւ քաղաքային ավտոմեքենա»: Այս մասին հաղորդում է Ford Inside News ինտերնետային պարբերականը։
Հավանաբար «Ֆորդում» մտածել են եվրոպական կամ չինական շուկաների համար նախատեսված փոքր մեկ կամ երկտեղանոց, երկու կամ երեքակնանի էլեկտրամեքենայի մասին, հաղորդում է Motor.ru-ն։
Ապագա «Ֆորդի» մրցակիցներից մեկը կարող է դառնալ Renault Twizy երկտեղանի էլեկտրական ավտոմեքենան, որի վաճառքն սկսվել է 2012 թվականի փետրվարին։ Այդ մոդելի գինը սկսվում է 6 հազար 990 եվրոյից (գումարած այն, որ տերը ստիպված է լինելու մարտկոցը վարձակալելու համար ամսական 50 եվրո վճարել)։ 2013 թվականի մարտի սկզբին Toyota-ն Ժնեւյան ավտոսրահում ներկայացրել է երեքակնանի երկտեղանի i-Road էլեկտրական ավտոմեքենան։
Twizy-ի հետ մրցակցել ծրագրում է նաեւ «Հոնդա» ընկերությունը, որը 2012 թվականի վերջում գաղտնազերծել է Micro Commuter կոմպակտ էլեկտրական ավտոմեքենայի սերիական տարբերակը։ Ավտոմեքենան ունի երեք նստատեղ՝ կենտրոնում՝ վարորդականը, եւ երկուսը հետեւում՝ կողքերից։

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More