Ford ընկերությունը դիմել է Ամերիկյան պատենտային գրասենյակ՝ գրանցելու համար «Inflatable Light Urban Vehicle» (iLuv) ապրանքանիշը, որը թարգամանաբար նշանակում է «փչովի թեթեւ քաղաքային ավտոմեքենա»: Այս մասին հաղորդում է Ford Inside News ինտերնետային պարբերականը։
Հավանաբար «Ֆորդում» մտածել են եվրոպական կամ չինական շուկաների համար նախատեսված փոքր մեկ կամ երկտեղանոց, երկու կամ երեքակնանի էլեկտրամեքենայի մասին, հաղորդում է Motor.ru-ն։
Ապագա «Ֆորդի» մրցակիցներից մեկը կարող է դառնալ Renault Twizy երկտեղանի էլեկտրական ավտոմեքենան, որի վաճառքն սկսվել է 2012 թվականի փետրվարին։ Այդ մոդելի գինը սկսվում է 6 հազար 990 եվրոյից (գումարած այն, որ տերը ստիպված է լինելու մարտկոցը վարձակալելու համար ամսական 50 եվրո վճարել)։ 2013 թվականի մարտի սկզբին Toyota-ն Ժնեւյան ավտոսրահում ներկայացրել է երեքակնանի երկտեղանի i-Road էլեկտրական ավտոմեքենան։
Twizy-ի հետ մրցակցել ծրագրում է նաեւ «Հոնդա» ընկերությունը, որը 2012 թվականի վերջում գաղտնազերծել է Micro Commuter կոմպակտ էլեկտրական ավտոմեքենայի սերիական տարբերակը։ Ավտոմեքենան ունի երեք նստատեղ՝ կենտրոնում՝ վարորդականը, եւ երկուսը հետեւում՝ կողքերից։

0 коммент.:
Отправить комментарий